Իրաքի Մոսուլ քաղաքում հումանիտար իրավիճակը աղետալի է, հայտնել է Իրաքում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Սեյֆ-աթ- Թաթուսին։
Ավելի վաղ Իրաքի փախստականների հարցերով նախարար Ջասիմ Մուհամեդ ալ- Ջաֆը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ազատագրական գործողության սկզբից մինչեւ հիմա Նայնավա նահանգում փախստականների թիվը աճել է՝ հասնելով 600 հազարի։ Նրանցից 425 հազարը Մոսուլի արեւմտյան մասի բնակիչներն են, 42 հազարը՝ արեւելյան։ Փախստականների ճամբարներում 467 հազար մարդ կա։
«Մոսուլում իրավիճակն իրոք աղետալի է։ Նախարարի հայտնած թվերը ճշմարտանման են»,- ասել է աթ- Թաթուսին։
Մարդիկ ստիպված լքում են իրենց տները, քանի որ սնունդ ու դեղորայք չունեն։
Աթ- Թաթուսին պատմել է, որ հիմա ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը աշխատում է Մոսուլից փախչող փախստականների համար թվով 12-րդ ճամբարը բացելու ուղղությամբ։
Իրաքի զինվորականները ու ԱՄՆ ղեկավարած կոլաիցիան իրականացնում են Մոսուլի ազատագրման գործողությունը։ Իրաքի ուժայինները հայտնել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի արեւմտյան մասի երկու երրորդը։




























