ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղաքական բյուրոյի նախագահ Հալեդ Մաշալը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ունի «պատմական հնարավորություն» պաղեստինյան ժողովրդի խնդրի «արդարացի լուծում» գտնելու համար, հայտնում է CNN-ը։
Իր հարցազրույցում Մաշալը նաեւ նշել է, որ Թրամփն ունի «ավելի մեծ համարձակություն» քան նրա նախորդները։
«Սա պատմական հնարավորություն է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ պաղեստինյան ժողովրդի համար արդարացի լուծում գտնելու համար։ Ու դա կդառնա քաղաքակիրթ աշխարհի ու ամերիկյան վարչակազմի ձեռքբերումը»,- ասել է նա։
Նշում են, որ նման մեկնաբանություններ առաջին անգամ են հնչում՝ մայիսի 3-ին պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ Թրամփի ծրագրվող հանդիպման ֆոնին։




























