Հնդկաստանի զինված ուժերն այսօր իրականացրել են Ռուսաստանի հետ համատեղ մշակված BrahMos թեւավոր հրթիռի արդիականացված տարբերակի վերջին երկու օրվա մեջ երկրորդ փորձարկումը, հայտնել է First Post-ը։

Բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ արձակումը իրականացվել է Հնդկական օվկիանոսում, հրթիռը խոցել է նշանակետը։

Այդ նույն հրթիռը եւս մեկ փորձնական արձակում էլ նախօրեին էր իրականացվել։ Այսօրվա փորձարկումն արդեն հինգերորդ հաջող փորձարկումն է։

Մեծ հեռահարության BrahMos թեւավոր հրթիռը, որը Ռուսաստանի ու Հնդկաստանի համատեղ մշակումն է, արդեն համալրել է հնդկական ՌԾՈՒ-ի զինանոցը։Այն կարող է կիրառվել Հնդկաստանի բոլոր մարտանավերում։