Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունները պետք է ամրապնդեն հրադադարը, սակայն ոմանք սաբոտաժի են ենթարկում այդ գործընթացը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

«Որպես երաշխավոր երկրներ՝ մենք պետք է այդ հարցին շատ զգայուն մոտենանք։ Աստանայում հանդիպումների շնորհիվ մենք առաջին իսկ հանդիպման դեպքում պետք է ամրապնդենք այդ հրադադարը։ Սակայն մյուսներն իրենց էներգիան ծախսում են այդ գործընթացը սաբոտաժի ենթարկելու վրա՝ հույսի աճող սերմերը ոչնչացնելու համար», — հայտարարել է Էրդողանը։  «Մենք շատ լավ գիտենք՝ ինչ են անում այդ տարրերը, որպեսզի գործողություններ սադրեն, որպեսզի ոչնչացնեն հույսի աճող սերմերը», — ընդգծել է նա։

Չորեքշաբթի օրը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունենում սիրիական կարգավորման շուրջ չորրորդ փուլը։