Վենեսուելան այսուհետ Իրանին օրական 20 հազար բարել նավթ կմատակարարի: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Թեհրան կատարած իր երկօրյա այցելության ժամանակ:

Չավեսը կօգտագործի իր երկրի նավթը, Լատինական Ամերիկայի երկրներում ԱՄՆ ազդեցությունը չեզոքացնելու կամ թուլացնելու, ինչպես նաեւ Վաշինգտոնի թշնամիների հետ իր կապերն ամրացնելու համար, հաղորդում է «Գազետա-ռու»-ն: