Երեւանը չպետք է զիջի աշխարհի ոչ մի զարգացած քաղաքի։ Այս մասին մայիսի 3-ին հայտնել է Երեւանի գործող քաղքապետ, ՀՀԿ-ից քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով Երեւանում աշխատելու է կայուն տրանսպորտ։ «Վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք փորձ, մենք ունենք խորհրդական, ու մի քանի ամսից այդ գործընթացը մեկնարկելու է։ Մեր թիմը փորձել էր 4 տարի առաջ գտնել քաղաքային տրանսպորտի խնդրի լուծումը , բայց մեզ դա չէր հաջողվել։ Դա չի նշանակում է, որ այդ տարիներին մենք ձեռքներս ծալած նստել ենք, ու ոչինչ չենք արել։ Այդ տարիներին մենք յուրացրել ենք աշխարհի զարգացած քաղաքների փորձը»,- նշել է Տարոն Մարգարյանը։