Աստանայում Սիրիայի հարցով հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի կեսերին, որին կնախորդի փորձագետների խորհրդակցությունը Թուրքիայում:

«Պայմանավորվեցինք բարձր մակարդակի հաջորդ հանդիպումը անցկացնել Աստանայում հուլիսի կեսերին, ինչպես նաեւ համաձայնեցինք փորձագիտական մակարդակով նախնական խորհրդակցություններ անցկացնել Անկարայում»,-ասվել է բանակցությունների ժամանակ:

Աբդրահմանովը հավելել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան մոտ օրերս կհայտարարի Ժնեւում միջսիրիական բանակցությունների հերթական փուլն սկսելու մասին: