Հրանտ Սարկիսովի ընտանիքում արդեն կան վերջին հարյուրամյակի երեք պատերազմների մասնակիցներ․Հրանտի քեռին՝ Աշոտ Խաչատրյանը, եղել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից, տատիկը՝ Հայրենական պատերազմի վետերան է, իսկ ինքը՝ Հրանտը մասնակցել է ապրիլյան պատերազմին։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Հրանտը պատմել է, որ 2014-ին է զորակոչվել, ու մի քանի ամսից նրան ուղարկել են առաջնագիծ։ Նա հենց այնտեղ էր, երբ ադրբեջանական ուժերը, խախտելով հրադադարը, ագրեսիվ ռազմական գործողություններ են սկսել ԼՂՀ զինված ուժերի հետ շփման գծի հարավային ուղղությամբ՝ հրթիռա-հրետանային միջոցների ու զրակահետխնիկայի կիրառումով։

Հրանտի խոսքով, ապրիլյան պատերազմի ժամանակ ինքն անընդհատ հիշում էի իր քեռուն, որը եղել է հրամանատարներից մեկը՝ Շուշիի ազատագրման հայտնի գործողության ժամանակ ու պատերազմի առաջին օրից մինչեւ վերջինը մարտնչել է Լեռնային Ղարաբաղում։

«Ինչ էլ ես անեի ապրիլյան պատերազմի օրերին, ես անընդհատ մտածում էի քեռուս մասին ու այն մասին, թե ինչպես էր նա մարտնչել Ղարաբաղյան պատերազմում։ Յուրաքանչյուր գործողության, յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր կրակոցի ժամանակ ես ինքս ինձ ասում էի՝  «Քեռի ջան, սա քո սկսած գործի շարունակությունն է»,-պատմում է Հրանտը։

Այսօր նա մասնակցել է «Անմահ գունդ» երթին ՝ ձեռքին բռնած քեռու հին լուսանկարը։

Աշոտ Խաչատրյանը, Հրանտի քեռին, չէր սիրում պատմել Ղարաբաղյան պատերազմի մասին, չնայած Հրանտը, որն այն ժամանակ դեռ երեխա էր, շատ էր ուզում իմանալ, թե ինչով է աչքի ընկել իր քեռին։ Քեռու ու պատերազմին նրա մասնակցության մասին տեղեկությունների մեծ մասը Հրանտը ու նրա հարազատները իմացել են նրա մարտական ընկերներից։ Արդեն նրա մահից հետո՝ 2002-ին, նրանք սկսել են նրա մասին պատմել նաեւ ուրիշներին։

Հրանտն իր քեռուց շատ ավելի շփվող է, սակայն նա քիչ բան կարող է պատմել ապրիլյան պատերազմի մասին՝ չի կարելի բացահայտել այն գործողությունների մանրամասները , որոնց նա մասնակցել է իր մարտական ընկերների հետ միասին։ Ապրիլյան պատերազմից հետո Հրանտը շուտով տուն է վերադարձել։ Հիմա նա սովորում է Ռուս- հայկական համալսարանում, իսկ ծառայությունը համարում է յուրաքանչյուր տղամարդու կյանքի կարեւոր մասը։

«Ծառայության ժամանակ, նույնիսկ խաղաղ ժամանակ, տղամարդը շատ բաների միջով է անցնում, ստիպված է ինքնուրույն մտածել ու որոշումներ կայացնել ու այդ կարողությունները պետք են գալիս ապագայում»,- նշում է Հրանտը։