Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 15։29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում օդանավակայանի մոտակա սարը բարձրացող ավտոճանապարհին, ցեխակույտի մեջ ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գավառ քաղաքից մոտ 16 կմ հեռավորության վրա, Սուրբ Խաչ լեռ բարձրացող ճանապարհահատվածին արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան։