Եվրոպական Կենտրոնական բանկը բավարարել է Իռլանդիայի տնտեսության վերականգնման համար ֆինանասական օգնության Դուբլինի խնդրանքը:

Գործընթացին անմիջական մասնակցություն կցուցաբերի Արժույթի միջազգային հիմնադրամը: Հատուկ խումբն արդեն Իռլանդիայում եւ բանակցելու է տրանշի հատկացման պայմանների վերաբերյալ:

Իռլանդիան 80-90 միլիարդ եվրոյի անհրաժեշտության հարց է բարձրացրել, հաղորդում է Ռոյթերսը:

Մեծ Բրիտանիան արդեն հայտարարել է Իռլանդիային 11 միլիարդ դոլար տրամադրելու մասին: