Միկրոբլոգների Twitter ծառայությունը ու Bloomberg վերլուծական գործակալությունը գործարկելու են շուրջօրյա լրատվական ալիք։ Այսպիսով նոր ծառայությունը կարող է դառնալ սոցցանցերի առաջին շուրջօրյա հեռարձակումով ալիքը։
ՏՏ շուկայի վերլուծաբանների կարծիքով, եթե ընկերությունների համագործակցության փորձը հաջող լինի, ապա շատ սոցիալական հարթակներ կսկսեն համաձայնագրեր ստորագրել լրատվական ալիքների հետ՝ նորությունների շուրջօրյա հեռարձակման համար։
Փորձագետների խոսքով որ հիմա Twitter ծառայության համար լավագույն ժամանակները չեն ու նոր արտադրանքի գործարկումը կարող է գրավել նոր լսարան ու բարելավել սոցցանցի ցուցանիշները։




























