Հնդկաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ խնդրելով անհապաղ դադարեցնել նախկին զինվորականի նկատմամբ մահապատիժը։ Պաշտոնանկ հնդիկ զինվորական Կուլբուշեն Սուդհիր Յադավը Պակիստանի զինվորական դատարանի կողմից  մեղադրվել է լրտեսության մեջ ու դատապարտվել մահապատժի, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Դելին վստահեցնում է, որ Հնդկաստանի կառավարությունը Յադավի ձերբակալության մասին իմացել է նրա կալանավորումից որոշ ժամանակ անց ու որ մեղադրյալը իր իրավունքների մասին տեղեկացված չի եղել։

Հնդկաստանը Պակիստանին մեղադրել է նաեւ Վիեննայի հռչակագրերի խախտման մեջ, քանի որ Իսլամաբադը Դելիին չի տրամադրում Յադավին տեսակցելու հյուպատոսական թույլատվություն, չնայած այդ հարցով բազմաթիվ խնդրանքներին։