Ֆրանսիայի հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդը նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնակալության նախօրեին ընդունել է վարչապետ Բերնար Կազնևի ու ամբողջ կառավարության հրաժարականը, ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ։

Մինչ այդ երկրի Սահմանադրական խորհուրդը  պաշտոնապես հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ որոնց հաղթել է Մակրոնը։

«Քանի որ Սահմանադրական խորհուրդը հայտնել է նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, հետեւելով հանրապետական ավանդույթին՝ ես պատիվ ունեմ հայտնել իմ ու իմ կառավարության հրաժարականի մասին»,- այսպես է Կազնևը դիմել Օլանդին։

Օլանդն ընդունել է հրաժարականը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը ձայների 66․1 տոկոսով հաղթանակ է տարել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի նկատմամբ։ Մակրոնը կստանձնի նախագահի պաշտոնը մայիսի 14-ին։