ԵՏՀ-ն որոշում է կայացրել Պաղեստինին ԵՏՄ-ի հետ առեւտրի արտոնյալ պայմաններ տրամադրելու մասին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հույս ունենք, որ երկկողմանի առեւտրային կապերի վրա դրական ազդեցություն կթողնի ԵՏՀ-ի որոշումը՝ Պաղեստինը սակագնային արտոնությունների միասնական համակարգի օգտատերերի ցանկում ներառելու մասին։ Հիմա մի շարք պաղեստինյան ապրանքներ ԵՏՄ տարածք ներկրվելու ժամանակ կազատվեն մաքսատուրքերից»,- ասել է նա։
Մինչ այդ Պուտինը Սոչիում ընդունել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին, որը աշխատանքային այցով Ռուսաստանում է գտնվում։




























