ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ անկախ Արդարադատության նախարարության ռեկոմենդացիաներից ինքը մտադիր էր աշխատանքից հեռացնել ՀԴԲ ղեկավար Ջեյմս Քոմիին։ NBC-TV-ին տված հարցազրույցում նա Քոմիին կոչել է պոպուլիստ։
Նրա խոսքով, ՀԴԲ-ում կարգուկանոն չկար։ «Ես մտադիր էի հեռացնել Քոմիին։ Դա իմ որոշումն է եղել։ Ես պատրաստվում էի նրան հեռացնել՝ անկախ ռեկոմենդացիաներից»,- ասել է Թրամփը։




























