ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ կիբերանվտանգությունն ուժեղացնելու ու երկրի ենթակառուցվածքները կիբերհարձակումներից պաշտպանելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Հրամանագրի նպատակն է բարձրացնել կառավարական գործակալությունների ցանցային անվտանգությունը, որոնց կայքերը ու բազաները ենթարկվել էին հաքերների հարձակմանը, ինչի հետեւանքով առեւանգվել էին միլիոնավոր անձնական տվյալներ։ Հրամանագիրը նպատակ ունի բարձրացնել ենթակառուցվածքների՝ մասնավորապես էներգետիկ ցանցի ու ֆինանսական ոլորտի կիբերպաշտպանությունը, որոնց վրա հարձակումները կարող են սպառնալ ազգային անվտանգությանն ու վնասել երկրի տնտեսությանը։




























