Pew Research-ի հարցման արդյունքներով, նախկին ԽՍՀՄ-ի բնակիչները ավելի լավ են վերաբերվում Իոսիֆ Ստալինին, քան Միխայիլ Գորբաչովին, գրում է Forbes-ը։

Պարզվել է, որ ԽՍՀՄ փլուզումը դրական երևույթ է գնահատվում Բալթյան երկրներում, իսկ մնացած նախկին խորհրդային երկրներում այն բացասական երևույթ է համարվում։ Օրինակ Ռուսաստանում հարցման մասնակիցների 69% -ը հայտնել է, որ ԽՍՀՄ փլուզումը բացասաբար է անդրադարձել երկրի բնակիչների վրա, 17% ն է միայն այդ իրադարձությունը դրական համարում։ Միաժամանակ 58% -ը համարում է, որ Ստալինը դրական դեր է կատարել երկրի պատմության մեջ։

Ընդ որում ԵՄ-ին անդամակցած նախկին խորհրդային երկրների ճնշող մեծամասնությունը՝ այդ թվում Լեհաստանը, Հունգարիան ու Բալթյան երկրները Գորբաչովի մաիսն ավելի լավ կարծիք ունեն, քան Ստալինի։