Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքող տարեց մարդկանց երթի ժամանակ ոստիկանությունը Կարակասում պղպեղագազ է կիրառել ,հայտնել է խորհրդարանի պատգամավոր Արնոլդո Բենիթեսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Տարեց մարդիկ երթի էին դուրս եկել «Հանուն մեր թոռների» կարգախոսով ու մտադիր էին հասնել մինչև Վենեսուելայի օմբուդսմենի գրասենյակ։ «Նրանք փոփոոխություններ են ուզում, նրանք ապրել են Պերես Հիմենեսի բռնապետության օրոք, ու հիմա չեն ուզում ապրել Նիկոլաս Մադուրոյի բռնապետության օրոք», ասել է պատգամավորը։
Ոչ պաշտոնական տվյալներով տուժել ու հոսպիտալիզացվել է առնվազն 5 տարեց մարդ։
Վենեսուելայում նախագահի դեմ բողոքի ցույցեր են սկսվել ապրիլի 4-ից։ Այս ժամանակահատվածում տարբեր գնահատականներով 39-46 մարդ է զոհվել։




























