ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջիկա ամիսներին կայցելեն տարածաշրջան ։ Այս մասին հայտնել է ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ելույթ ունենալով Atlantic Council վերլուծական կենտրոնում կազմակերպված համաժողովում։
«Մենք ծրագրում ենք հաջորդ այցելությունը մայրաքաղաքներ։ Ամենայն հավանականությամբ դա կլինի հունիսին, կամ հուլիսի սկզբին»,- հայտնել է նա։
Դիվանագետը նաեւ նշել է, որ «իրենք կցանկանային, որ նախագահները նորից հանդիպեին ու որքան շուտ՝ այդքան լավ»։



























