WikiLeaks հրապարակել է ԿՀՎ գաղտնի փաստաթղթերի նոր փաթեթ՝ Vault 7 ընդհանուր անվանմամբ, այս անգամ կայքը պատմել է կիբերլրտեսության երկու գործիքների մասին, որոնք օգտագործում էր գերատեսչությունը, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Առաջին փաթեթը վերաբերում է «Կեսգիշերից անց» մեխանիզմին, որը ներառում է բազմաթիվ մանր ծրագրեր, որոնք աննկատ տեղեկություններ են հավաքում վարակված համակարգչից, խախտելով ծրագրային ապահովումների աշխատանքը։ Այդ ծրագրերի օպերատիվ ներբեռնումը ու դրանց առաջադրանքները համակարգվում են Octopus ծրագրով, որը տեղակայված է HTTPS էջում։
Իսկ երկրորդ փաթեթը պատմում է Assassin կոչվող վնասատու ծրագրի մասին։ Այն տեղադրվում է Microsoft Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգչից հեռու ու աշխատում է համակարգային գործընթացների հետ միաժամանակ։ Պարբերաբար հաքերները կարող են թարմացնել ծրագրի առաջադրանքների ցանկը։
ԿՀՎ-ի մասին գաղտնի փաստաթղթերի նախորդ խմբաքանակը, որը կոչվում էր «Արքիմեդ», հրապարակվել էր մայիսի 5-ին։




























