Երեւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցությունը ժամը 20։00-ի (ընտրատեղամասերի փակման պահի) դրությամբ կազմել է 40․99 տոկոս (345226)։ Այդ տվյալները ներկայացրել է ԿԸՀ-ն։ Այսպիսով, մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը անտեսել է Երեւանի ավագանու ընտրությունները։ Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ մայրաքաղաքի ընտրողների ակտիվությունը նվազել է ավելի քան 17 տոկոսով։ Այն ժամանակ քվեարկել էր Երեւանի ընտրողների 58․46 տոկոսը։

Ե8եւանի ավագանու ընտրություններին ընտրողների մասնակցության վերջնական տվյալները՝ ըստ վարչական շրջանների

Աջափնյակ – 45,29%,

Ավան – 52,75%,

Արաբկիր – 38,82%,

Դավիթաշեն – 43,67%,

Էրեբունի – 40,7%,

Կենտրոն– 38,52%,

Մալաթիա- Սեբաստիա – 33,28%,

Նոր Նորք – 41,04%,

Նորք Մարաշ – 50,67%,

Նուբարաշեն– 52,66%,

Շենգավիթ– 46,54%,

Քանաքեռ- Զեյթուն – 33,23%.

Այսպիսով ամենաակտիվը քվեարկել են Ավան վարչական շրջանի բնակիչները, իսկ ամենապասիվը՝ Քանաքեռ- Զեյթունի։

 Քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում են ընդամենը երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» ընդդիմադիր դաշինքը ու վերջերս ստեղծված «Երկիր ծիրանի» կուսակցությունը ։ Ավագանին, որը ընտրվում է 5 տարի ժամկետով, ձայների մեծամասնությամբ կնշանակւ Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետի թեկնածուներն են համամասնական ցուցակների առաջին համարները՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը (ՀՀԿ), նոր գումարման ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը («Ելք» դաշինք) ու «Ժառանգություն» կուսակցության նախկին բազմամյա անդամ Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»)։

Երեւանի ավագանու ընտրությունների առաջին նախնական արդյունքները ԿԸՀ-ն կսկսի հրապարակել կեսգիշերին մոտ։ Հիմա Երեւանի 474 ընտրատարածքներում ընթանում է ձայների հաշվարկը։