ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 14-ին, պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: