Ռուսաստանի արդարադատության նախարարը մշակում է բնակչության միասնական գրանցամատյան, որը ներառելու է երկրի բոլոր քաղաքացիների մասին տեղեկություններ։ Այս մասին պատմել է նախարարության դատական համակարգի հետ փոխգործակցության ու իրավական օգնության բաժանմունքի տնօրեն Ալեքսանդրա Դրոնովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով, գերատեսչությունը Ֆինանսների նախարարության ու Դաշնային հարկային ծառայության հետ համատեղ իրականացնում է բնակչության միասնական գրանցամատյանի ստեղծման «մեծ նախագիծ»։

«Մեր երկրի համար սա աննախադեպ ռեսուրս է, որն օտար երկրներում վաղուց ու արդյունավետ գործում է։ Ռուսաստանում երբեք չի եղել միասնական ռեսուրս, որտեղ կլինեին բնակչության մասին տեղեկություններ»,- ասել է Դրոնովան ;

Նա հավելել է, որ գրանցամատյանում լինելու է տեղեկատվություն քաղաքացու քաղաքացիական, հարկային ու իրավական կարգավիճակների մասին։