Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում այսօր՝ մայիսի 15-ին, տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է բերքը: NEWS.am-ի հետ զրույցում Բյուրականի համայնքապետ Զարզանդ Բաբայանը նշեց, որ տեղացած առատ կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:
«Մի 15 րոպե միջին չափսի կարկուտ եկավ, ձմռանը ձյունը ոնց է լինում, էդպես նստել է: Ելակը, հաղարջը հարյուր տոկոսով չկան»,- նշեց համայնքի ղեկավարը:
Նա նշեց, որ ընկույզի բերքը նույնպես գրեթե ամբողջությամբ ոչնչացել է: Մի փոքրիկ հույս կա, որ պտղատու ծառերի բերքը գոնե 30-40 տոկոսով կպահպանվի:





























