Ավելի քան 10 հազար ոստիկաններ ապահովելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը Երուսաղեմ ու Բեթհեղեմ նրա այցելությունների ժամանակ, գրում է Newsweek-ը։

Հայտնում են, որ Թրամփը Թել Ավիվ է ժամանելու մայիսի 22-ին, իսկ հետո ուղղաթիռով ուղեւորվելու է Երուսաղեմ ու իջեւանելու է King David Hotel հյուրանոցում, որը քաղաքական գործիչների ու դիվանագետների սիրելի հյուրանոցն է։

Թրամփն արդեն հայտնել է, որ մտադիր է նպաստել Իսրայելի ու Պաղեստինի միջեւ խաղաղ պայմանագրի կնքմանը։ ԱՄՆ նախագահը հանդիպել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ մայիսի սկզբին։

Ավելի վաղ Աբբասը հայտնել էր, որ պատրաստ է հանդիպել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ։