Իրանը Պարսից ծոցում նավթի նոր հաքավայր է գտել: Պաշարները գնահատվում են մինչեւ 34 միլիարդ բարել:

Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նավթի շերտը հայտնաբերվել է Պարսից ծոցի Ֆիրդուսի գազային հանքատեղիի տակը: Փորձագետների կարծիքով, նոր հանքավայրը խոշորագույնն է Իրանում: Այժմ  Pars Oil and Gas ընկերությունը սկսել է նոր հանքավայրի մանրամասն ուսումնասիրությունը:

Նշենք, որ հոկտեմբերին Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին հայտարարել էր 70 միլիարդ խմ պաշարներով բնական գազի նոր հանքավայրի հայտնաբերման մասին: Բնական գազի Սեֆիդ հանքավայրը գտնվում է Իրանի հարավում Բուշեր եւ Բանդարաբաս նավահանգստայի քաղաքների միջեւ:

Իրանը բնական գազի պաշարներով զիջում է միայն Ռուսաստանին: Իրանին է պատկանում գազի համաշխարհային պաշարների 15 տոկոսը, նաեւ նավթի 10 տոկոսը: Իրանը նավթի երկրորդ արտահանողն է ՕՊԵԿ-ում, Սաուդյան Արաբիայից հետո, գրում է ՌԲԿ-ն: