Վերին Շորժա համայնքի ղեկավարի որդին հայտնվել է դատարանում գազային ատրճանակով կրակոցներ արձակելու եւ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ գյուղապետի որդին՝ Խաչատուր Երանոսյանը, 2016թ. նոյեմբերին տեղեկացել է, որ ջրագծի սառչելու կապակցությամբ Այրք գյուղի բնակիչ Գագիկ Զաքոյանը հեռախոսով խոսել է հոր հետ: Այդ պատճառով Խաչատուրը գնացել է Այրք, որտեղ հանդիպել է այդ բնակչին, հայտարարել, որ դատավորն իր բարեկամն է, եղբայրը անձնագրային բաժնի պետն է, ոստիկանությունն էլ է իրենը: Այնուհետեւ նա բռնություն է գործադրել իր կողմից ապօրինի կրած գազային ատրճանակով կրակոցներ է արձակել Գագիկ Զաքոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով նա ուշագնաց է եղել, իսկ ներկա գտնվող մյուս անձանց ինքնազգացողությունը վատացել է:

Խաչատուր Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Գյուղապետի որդին գրավի դիմաց ազատ է րձակվել:

Գործով նախաքննությունն ավարտվել է: