Մայիսի 16-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի խճուղում վրաերթի է ենթարկել հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մայակովսկի-Արամուս ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 16-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 16-ին, ժամը 13.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արթիկի Սասունցի Դավթի փողոցի թիվ 69 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, նրան տեղափոխել հիվանդանոց, այնուհետեւ ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:





























