Մայիսի 14-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ եւ մակերեսային առաջնային սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 47-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Փարպի-Աշտարակ ճանապարհի 0.5 կմ-ի հատվածում իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս գալու եւ քարին հարվածելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: