Ռուսաստանյան կողմը մտադիր է առաջիկա երկու տարում հայկական էներգետիկայի զարգացման համար անել 40 միլիոն դոլարի ներդրում: Այդ մասին հայտարարել է «Интер РАО ЕЭС» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկը:
Նրա խոսքով, այդ միջոցների կեսը կուղղվի Սեւան-Հրազդան կասկադի ՀԷԿ-երի արդիականացմանը: Այդ ՀԷԿ-երը գործարկվել են 1930-1962թթ.:
Բացի այդ կվերականգնվեն Երեւանի ՀԷԿ-ի երկու հիդրոագրեգատները: Երեւանի ՀԷԿ-ն ապահովում է Հայաստանի սպառող էլեկտրաէներգիայի տասներորդ մասը, էներգահամակարգին տարեկան տալով 600 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, գրում է «Биржевой дилер»-ը:




























