ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլ Գրինը պահանջել է սկսել Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը։ Ելույթի տեսագրությունը հրապարակվել է C-Span հեռուստաալիքի Twitter հաշվում։

«Կոչ եմ անում նախաձեռնել ԱՄՆ նախագահի իմփիչմենթը՝արդարադատությանը խոչընդոտելու համար»,- հայտնել է Գրինը։

Դեմոկրատը նշել է, որ որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում, այլ հավատում է «մեծ իդեալների», որոնք պաշտպանում է ԱՄՆ-ն, ու ես վստահ եմ, որ «ոչ ոք, այդ թվում նախագահը, չի կարող օրենքից վեր կանգնել»։ Այս պահին, կոնգրեսականի կարծիքով, երկրում ժողովրդավարությունը «սպառնալիքի տակ է»։