Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննին կլքի երկրում իշխող Fine Gael կուսակցության նախագահի պաշտոնը, հայտնում է The Irish Times-ը։

Քեննին ղեկավարել է կուսակցությունը 2002-ից, իսկ վարչապետի պաշտոնը ստանձնել է 2011-ից։

Նրա հավանական իրավահաջորդներն են համարվում քաղաքաշինության նախարար Սահմոն Քովենին ու սոցիալական ապահովության նախարար Լեո Վարադկարը։

Կուսակցության նոր առաջնորդի անունը կհայտնեն հունիսի 2-ին։

66-ամյա Քեննին մտադիր է հեռանալ նաեւ վարչապետի պաշտոնից։ Նրա խոսքով ինքը նոր վարչապետին ժամանակ կտա Fianna Fáil կուսակցության ու անկուսակցականների հետ բանակցելու համար։

Իր ելույթում Քեննին շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին Մայո կոմսությունից, որտեղից նա պատգամավոր էր ընտրվել 1975-ին։