Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը ՀԴԲ-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին հրավիրել է գաղտնազերծելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա զրույցի մանրամասները։ Այս մասին հայտնել է սենատոր Մարկ Ուորները, փոխանցում է CNN-ը։

Ուորները չի հայտնել՝ արդյոք Քոմին ընդունել է կոնգրեսի հրավերքը, բայց վստահություն է հայտնել, որ նա կգա։

Դրանից հետո հանձնաժողովը Ուորների ու հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ռիչարդ Բարի անունից հայտարարություն է հրապարակել, որում հաստատել է Քոմիին հրավիրելու տեղեկությունը ։ Իսկ ՀԴԲ-ի տնօրենի պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբին նրանք խնդրում են «հայտնել հնարավոր շփումների մասին, որոնք նա կարող էր ունենալ Սպիտակ տան բարձրաստիճան ղեկավարության ու Արդարադատության նախարարության հետ՝ Ռուսաստանի գործունեության հետաքննության կապակցությամբ»։