Մոսուլի ու Ռաքքայի գրավումով ԻՊ-ի դեմ պայքարը չի ավարտվի։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի Ռազմական հանձնաժողովի ղեկավար Պետր Պավելը Բրյուսելում՝ ելույթ ունենալով Դաշինքի անդամների գլխավոր շտաբների ղեկավարների նիստից հետո։

ԻՊ-ի դեմ հաղթանակը դեռ չի նշանակում հաղթանակ ամբողջ ահաբեկչության դեմ։

«Ես կարծում եմ, որ այս պայքարը կշարունակվի լայն ճակատում, թե ռազմական, թե տնտեսական, սոցիալական ու քաղաքական։ Դա դեռ երկար կտեւի»,- հայտնել է Պավելը։