Մայիսի 17-ին, ժամը 19:20-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սեւան հատվածի 18-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի 35 ՏU 860 պետհամարանրշի (վարորդ՝ Թ. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։





























