«Հրապարակ»-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի վարույթին: Թերթին հասած տեղեկություններով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, թեեւ դեռ չի սկսվել Խաչատուր Սուքիասյանի «Բջնի» գործարանի հետ կապված գանգատի վարույթը, սակայն ինչ-որ նախնական քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ ակնհայտ է դարձել, որ այդ գործով Հայաստան պետությունը պարտվելու է: «Ըստ մեր աղբյուրների, դրա արդյունքում ավելի կարագանա Ստրասբուրգի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի պաշտոնաթողության պրոցեսը: Այդ վճռով պարտությունը մեր իշխանությունների համար խիստ ցավոտ է լինելու , եւ նրանք անպայման քավության նոխազ են փնտրելու: Իսկ ո՞վ , եթե ոչ Ալվինա Գյուլումյանը»,-գրում է «Հրապարակ»-ը:
Նշենք, որ այժմ «Բջնի» գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եվրոպական դատարանում: «Բջնիի» նախկին սեփականատեր Սուքիասյանների ընտանիքը ՄԻԵԴ հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ բողոքարկում է «Բջնին» աճուրդից վաճառելու որոշման դեմ:





























