ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան Սիրիայում հարված է հասցրել կառավարամետ ջոկատներին, հայտնում է Fox News-ը։
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հարված է հասցրել սիրիական ուժերին Ատ- Տանֆա շրջանում՝ դեէկալացիայի սահմանված գոտու սահմաններում։
USAToday-ի տվյալներով, այս պահին Պենտագոնում չեն կարող հաստատել՝ արդյոք հարվածը սիրիական բանակին է հասցվել, թե կառավարամետ ջոկատին։
Նաեւ նշում են, որ ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան հայտնել է Ռուսաստանին ծրագրվող հարվածի մասին, որպեսզի ռուսական կողմը նախազգուշացնի սիրիական կառավարությանն ու կոալիցիոն բազայից ոչ հեռու տեղակայված ուժերը հեռացվեն։ Չինովնիկի խոսքով ռուսական կողմը հաղորդագրությունը փոխանցել է Սիրիայի իշխանություններին, սակայն մոտակայքում գտնվող կոալիցիոն բազաները հետ չեն կանչվել։
«Հարվածը հասցվել է։ Այն եղել է կառավարամետ ուժերի դեմ, որոնք գործում են Ատ-Տանֆայի մոտակայքում։ Այդ կառավարամետ ուժերը գործում էին դեէսկալացիայի սահմանված գոտու սահմաններում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պեենտագոնի ներկայացուցիչը։
Նշենք, որ սա ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի առաջին հարվածն է Սիրիայում ապրիլի 7-ից հետո, երբ «Տոմագավկ» տեսակի 59 թեւավոր հրթիռ է արձակվել Սիրիայի ռազմական օդանավակայանի ուղղությամբ։





























