Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը այսօր առաջարկել է Թուրքմենստանին` որպես Կենտրոնական Ասիայի խոշորագույն գազարդունահանող երկիր, միանալ բնական գազ արտահանող երկրների համաշխարհային միությանը, որը ոչ պաշտոնապես անվանում են «գազային ՕՊԵԿ»:

Չավեսը, ով այսօր Թուրքմենստան է ժամանել պաշտոնական այցով, իր առաջարկը ներկայացրել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպմանը: Հիշեցնենք, որ նախօրեին Չավեսը Թեհրանում էր: Այս շաբաթ Վենեսուելայի նախագահը նախատեսում է նաեւ պաշտոնական այցելություններ կատարել Բելառուս եւ Ռուսաստան: