ԵՏՄ տարածքում ոսկերչական դրոշմի միասնական ստանդարտների ընդունումը կնպաստի Հայաստանում այս ոլորտում ներդրումների հոսքին: Այս մասին մայիսի 19-ին կայացած ասուլիսում ասաց ՌԴ-ում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստնում կան Հայաստնում ներդրումների իրականցմամբ հետաքրրքված գործարարներ, եւ դրոշմների ընդհանուր ստանդարտների ընդունումը կնպաստի հայկական շուկայում նրանց հայտնվելուն:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների հարցերով նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ հայկական կողմը բանակցություններ է վարում «Ալռոսա»-ի հետ՝ ալմաստի առաքումների ծավալը մեծացնելու հարցով: Դա կմեծացնի երկու երկների միջեւ ապրանքաշրջանառությունը  եւ հետագա աշխատանքի համար նախադրյալներ կստեղծի, նշեց Մկրտչյանը:

ՌԴ թանկարժեք մետաղների ներկրաման եւ արտահանման ֆինանսական մոնիթորինգի վարչության պետ Նիկիտա Պեչնիկովը, խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ոսկերչական ապրանքների առեւտրաշրջանառության մասին, հիշեցրեց, որ երկրների միջեւ մաքսային սահմանները բացակայում են: Նրա խոսքով՝ դա պարզեցնում է գործընթացը եւ առաջին քայլն է հանդիսանում ոսկերչական ապրանքների ազատ շրջանառության խոչընդոտների վերացման համար: Միաժամանակ նա հիշեցրեց, որ պետք է պատրասստ լինել նրան, որ յուրաքնչյուր երկրի համակարգ պայքարում է մաքսանենգության դեմ:

«Մուտքի վերհսկողությունը պետք է շատ խիստ լինի»,- նկատեց նա: Մաքսանենգության ծավալների մասին Պեչնիկովը չխոսեց. «Այն գոյություն ունի, բայց ինձ դժվար է գնահատել դրա ծավալը»: