Այսօր խորհրդարանում, լրագրողնեը փորձեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանից ճշտել, առաջարկվե՞լ էր ի վերջո իրեն ԱԺ նախագահի պաշտոնը: Վերջինս չպատասխանեց հարցերին. «Վերջացրեք: Արդեն ոտնահարում եք իմ իրավունքները»,- ասաց նա, երբ հարցը կրկնեցին մի քանի անգամ:

Հիշեցնենք, մինչեւ Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի պաշտոն առաջարկելը, այդ պաշտոնի հավանական թեկնածուների թվում նշվում էին Կարեն Կարապետյանի եւ Էդուարդ Շարմազանովի անունները: