Սիրիայի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ՄԱԿ-ի եռակողմ հանդիպումը կայացել է ու կառուցողական է եղել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր ես կառուցողական եռակողմ հանդիպում եմ ունեցել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հետ,- ասել է նա, - Մենք քննարկել ենք միջսիրիական բանակցություններն ու այլ հարցեր։

Միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլը ծրագրվում է հունիսին անցկացնել, ասել է դե Միստուրան։

Ընդ որում ընդդիմության «մոսկովյան» ու «Կահիրեի» խմբերը դեռ չեն մասնակցում միջսիրիական բանակցությունների շրջանակում սահմանադրական ու իրավական հարցերի շուրջ փորձագիտական խորհրդակցությունների տեխնիկական գործընթացին, ասել է նա։

«Մենք շարունակում ենք ջանքերն այդ ուղղությամբ»,- հավելել է դե Միստուրան։

ՄԱԿ-ի հատուկ դեսպանը համարում է, որ Սիրիայի քաղաքական կարգավորման ապահովման ժամկետներ նշելը դեռ հնարավոր չէ։

«Հակամարտությունների պատմությունը հնարավոր չէ համապատասխանեցնել որոշակի ժամանակացույցի»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։