Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է անօթեւանի սպանության եւ աչքերը հանելու մեջ մեղադրվող տղամարդը։

Lenta-ն, վկայակոչելով «Ակտուալ լուրեր»-ը, հաղորդում է, որ Պսկովի մարզում գրանցված 33-ամյա դաղստանցին  ձերբակալվել է մայիսի 17-ին։ «Ֆոնտանկա»-ն գրել էր, որ խրճիթում բնակվող տղամարդն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ապրիլի 25-ին տեղի ուենցած սպանությունից հետո։ 

Նա ասել է, թե հանցագործության վկա է, սակայն ոստիկանությունը ենթադրում է, որ հենց նա կարող է լինել հանցագործը։ Նրա կացարանում հայտնաբերված ամսագրերում պատկերված մարդկանց գրեթե բոլորի աչքերը «բացակայում էին»։

Ըստ քննության՝ անօթեւանի հետ վեճի ընթացքում դաղստանցին նրան դանակով 12 հարված է հասցրել, իսկ հետ հանել նրա աչքերը։