Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա իբն Աբդել Ազիզը ժամանել է ԱՄՆ, որտեղ բուժման կուրս է անցնում:

Անցած շաբաթավերջին մեջքի ուժգնացած ցավի պատճառով Աբդուլլան հետազոտություն է անցել հայրենիքում եւ բժիշկների խորհրդով մեկնել ԱՄՆ, գրում է  Lenta.ru-ն:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում հույս են հայտնել, որ 86-ամյա սաուդյան թագավորը կապաքինվի:

Թագավորի բացակայության պայմաններում նրա պարտականությունները կատարելու է կրոնարքայազն Հալեդ բին Սուլթան բին Աբդուլ-Ազիզը: