Մայիսի 11-ին, ժամը 17-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 20,5-րդ կմ-ին բախվել էին «ՎԱԶ-2106» եւ «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, ուղեւորը՝ 1986 թ. ծնված Արսեն Բոխյանը, տեղում մահացել էր, իսկ «ՊԱԶ»-ի 3 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 20-ին «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1963 թ. ծնված Սպարտակ Սարիբեկյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:





























