Թերթը հայտնում է, որ ավարտվել են Երեւան-Սեւան-Իջեւան միջպետական ավտոճանապարհի վրա գտնվեղ Սեւանի թունելի երթեւեկության անվտանգությունը բարելավելու նպատակով նոյեմբերի 18-22-ը իրականացվող շինարարական աշխատանքները:

Մասնավորապես, երթեւեկության բաժանման գոտում տեղադրվել են լուսանդրադարձիչներ, անվտանգության ապահովման նպատակով թունելն ամբողջությամբ տեսանելի եւ վերահսկելի դարձնելու համար տեղադրվել են 14 տեսախցիկներ: