Նոյեմբերի 26-ին Հունաստանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:
Նույն օրը Հունաստանի ձեռնարկությունների եւ ոլորտների ֆեդերացիան ու Հյուսիսային Հունաստանի արդյունաբերողների ֆեդերացիան Սեւծովյան բանկի հետ Սալոնիկում կանցկացնեն «Նոր դարաշրջան կանաչ ձեռներեցությունում» բիզնես-համաժող:
Քննարկումների կիզակետում կլինեն էներգետիկայի, շինարարության, ֆինանսա-վարկային ոլորտի հարցեր, նաեւ գիտական հետազոտությունների եւ տեխնոլոգիաների կապն արդյունաբերության հետ:
Ֆորումին կմասնակցեն մոտ 80 հյուրեր Սեւծովյան տարածաշրջանից:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Թուրքիան, Հայաստանը, Հունաստանը, Ռուսաստանը, Ռումինիան, Մոլդովան, Վրաստանը եւ Ուկրաինան:





























