Թուրքիայի Սիիրթ նահանգի Էրուհի շրջանում մայիսի 26-ի երեկոյան քուրդ զինյալների ու թուրք զինվորականների միջեւ բախման հետեւանքով թուրք զինվորական է սպանվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրուհի շրջանի լեռնային հատվածում գործողության դուրս եկած թուրք զինվորականները հանդիպել են քուրդ զինյալների խմբի։ Տեղի ունեցած բախման հետեւանքով սպանվել է 1 եւ վիրավորվել՝ 1 թուրք զինվորական։
Բախման վայր են նետվել թուրքական զինուժի լրացուցիչ միավորներ։





























