ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել Այովա նահանգի Սիդար Ռիփադս քաղաքում կողմնակիցների հետ ծրագրված հանդիպումը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hill-ը:

«Նախագահ Թրամփի գրաֆիկում անսպասելի փոփոխությունների հետ կապված մենք, ցավոք, ստիպված ենք հետաձգել Սիդար Ռիփադս նախանշված այցը»,- նշել են Թրամփի շտաբի ներկայացուցիչները:

Հաղորդագրությունում նաեւ նշել են, որ Թրամփը նահանգի բնակիչների հետ կհանդիպի «շատ շուտով»: