Հայաստանի կառավարության աշխատակազմում մինչեւ 2018 թվական աշխատավարձերը չեն նվազի։ Այս մասին առաջարկությունն առկա է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխությունների նախագծում։ ՀՀ Կառավարության առաջարկած օրինագիծը քննարկվել է մայիսի 29-ին, սոցիալական եւ առողջապահական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ։
Հայաստանի Կառավարությունում եւ Ազգային ժողովում աշխատավարձերի սանդղակը գրեթե նույնն է։ Խորհրդարանի խոսնակի ու վարչապետի աշխատավարձը նույն չափի է։ Խորհրդարական հանձնաժողովների նախագահները, նախարարները, առաջին փոխնախարարներն ու պատգամավորները եւս նույն չափի աշխատավարձ են ստանում։
Սակայն 2013 թվականից Կառավարության աշխատակազմի ղեկավարը նախարար դարձավ, իսկ աշխատավարձը բարձրացավ։ Սակայն նոր կառավարությունում այդ պաշտոնն այլեւս չի լինի (նախարարականից այն նորից վարչական կդառնա)։
Այնուամեյանիվ, Կառավարության աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը որոշվեց նույնը թողնել։ Նման կարգը կգործի մինչեւ 2018 թվականը, երբ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի լիազորությունները, իսկ Կառավարության կառուցվածքը կփոխվի։
Ուստի, նախարարները որոշել են չվիրավորել յուրայիններին։ «Այդ պարագույմ, ըստ տրամաբանության, պետք է բարձրացնել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատավարձը։ Սակայն այդ հարցերը մենք կքննարկենք 2018 թվականին», - հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը։
Նշենք, որ վերջին ամիսներին կառավարությունը խոսում է տնտեսելու նպատակով աշխատակազմը կրճատելու անհրաժեշտության մասին։ Նախարարներն աշխատում են հնարավորին կրճատել իրենց աշխատակազմը (հիմնականում ցածր աշխատավարձով շարքային աշխատակիցներին)։




























