Այսօր՝ նոյեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դրամի միջին փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 360,62։ Երեկվա համեմատ դրամը թանկացել է 1,4 կետով կամ 0,38 տոկոսով: Սպասվում է, որ առաջիկա օրերին դրամի արժեւորումը կշարունակվի, թեեւ ոչ բարձր տեմպերով՝ պայմանավորված դրամային վարկերի նկատմամբ պահանջարկի աճով:

Ընդհանուր առմամբ՝ այսօր բորսայում վաճառվել է 3,71 մլն դոլար։ Փակման գինը կազմել է 360,5՝ 1 դոլարի դիմաց: